Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ֆիլիպինցիներին թայֆունից «ոտքի կանգնելու» համար անհրաժեշտ է 3 մլրդ դոլար

Ֆիլիպինցիներին թայֆունից «ոտքի կանգնելու» համար անհրաժեշտ է  3 մլրդ դոլար
14.12.2013 | 15:34

Նման թիվ նշել է նախագահ Բենիգնո Ակինոն:

Ֆիլիպինյան իշխանությունները հայտարարել են մոտավոր գումարը, որը ծախսվելու է նոյեմբերի 8-ին ավերիչ «Հայան» թայֆունի հետևանքով երկրի վերակառուցման համար: «Մենք կանգնած ենք շատ լուրջ խնդրիառաջ: Ահա թե ինչու է մեզ անհրաժեշտ մոտ 130 մլրդ պեսո (2,94 մլրդ դոլար), որպեսզի բարելավվի մարդկանց կյանքը», -ասել է նախագահը:

Ըստ պաշտոնական տվյալների, աղետի հետևանքով զոհվել է ավելի քան 6000 մարդ, 27,000 ֆիլիպինցի վիրավորվել է, 1779 մարդ դեռևս անհայտ կորած է, և ոչ մի լուր չկա նրանց մասին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը պատրաստ է որպես օգնություն 4,5 մլն դոլար հատկացնել Ֆիլիպիններում թայֆունից տուժածներին:

Այս գումարները միջազգային կազմակերպությունների կողմից կբաշխվի միանվագ վճարումների ձևով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2267

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ